Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ֆելիքս Միելին, ով այդ երկրի ընտրանու կազմում դարձել էր Աշխարհի 1970 թվականի չեմպիոն, երեկ մահացել է Սան Պաուլոյի հիվանդանոցներից մեկում։ Ինչպես տեղեկացրել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան, անվանի ֆուտբոլիստը, ով այն տարիներին թիմի հիմնական դարպասապահն էր, մահացել է թոքերի հիվանդությունից։
Որոշում է կայացվել, որ Բրազիլիայի առաջնության բոլոր խաղերը մեկնարկելու են մեկ րոպե լռությամբ։
Մարզական գործընկեր SportArmenia.com