Հայաստանում բիզնեսը չունի քաղաքական հովանավորչություն. ՊԵԿ նախագահ

Հայաստանում բիզնեսը չունի քաղաքական հովանավորչություն, վստահեցնում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Բադասյանը նշում է՝ այն քաղաքական գործիչները, որոնց ընտանիքի անդամները գործարարներ են, ավելի մեծ ուշադրության կենտրոնում են, քանի որ նրանց պատասխանատվության աստիճանը բարձր է:

Ռուստամ Բադասյանի հետ հարցազրույցում անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին.

  1. Հավաքված հարկերի և տուրքերի 2022թ. պատկերը: Հիմնական հաջողություններն ու թերացումները
  1. «Նոր Զովք» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը և չվճարված հարկերը
  1. Ստվերային տնտեսության չափը և դրա դեմ պայքարը
  1. Հարկային վարչարարության թվայնացումը և դրա հետ կապված խնդիրները
  1. Կոռուպցիայի դեմ պայքարը ՊԵԿ-ում
  1. ՊԵԿ-ի բալանս տեղափոխված ՊՆ նախկին շենքի բնակիչները և նրանց խնդիրը
  1. Հայ-թուրքական սահմանի սպասվող բացումը. մաքսակետեր և Թուրքիայի հետ առևտուր

Մեկնաբանել