Հայաստանում բիզնեսը չունի քաղաքական հովանավորչություն, վստահեցնում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Բադասյանը նշում է՝ այն քաղաքական գործիչները, որոնց ընտանիքի անդամները գործարարներ են, ավելի մեծ ուշադրության կենտրոնում են, քանի որ նրանց պատասխանատվության աստիճանը բարձր է:
Ռուստամ Բադասյանի հետ հարցազրույցում անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին.
- Հավաքված հարկերի և տուրքերի 2022թ. պատկերը: Հիմնական հաջողություններն ու թերացումները
- «Նոր Զովք» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը և չվճարված հարկերը
- Ստվերային տնտեսության չափը և դրա դեմ պայքարը
- Հարկային վարչարարության թվայնացումը և դրա հետ կապված խնդիրները
- Կոռուպցիայի դեմ պայքարը ՊԵԿ-ում
- ՊԵԿ-ի բալանս տեղափոխված ՊՆ նախկին շենքի բնակիչները և նրանց խնդիրը
- Հայ-թուրքական սահմանի սպասվող բացումը. մաքսակետեր և Թուրքիայի հետ առևտուր