ԼՂ-ում տեղի ունեցած մահացու միջադեպն ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապությունը․ Կլաար

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մահացու միջադեպն ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապությունը․ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Վերադարձել եմ Բաքու: Ադրբեջանի իշխանությունների հետ առարկայական բանակցություններ եմ անհամբեր սպասում՝ առաջ մղելու խաղաղության գործընթացը Մյունխենի հանդիպումներից հետո։ Վերջին մահացու միջադեպն ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապությունը»», ֊ Թվիթերում գրել է Կլաարը:

Մեկնաբանել