ԱՄՆ-ի՝ Հրվ. Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոն ժամանել է Բաքու։ Քննարկվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
Սպասվում են Բոնոյի մի շարք հանդիպումներ պաշտոնյաների հետ։
Բոնոն կայցելի նաև Վրաստան և Հայաստան։
ԱՄՆ-ի՝ Հրվ. Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոն ժամանել է Բաքու։ Քննարկվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
Սպասվում են Բոնոյի մի շարք հանդիպումներ պաշտոնյաների հետ։
Բոնոն կայցելի նաև Վրաստան և Հայաստան։
Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին իրենց «բարենպաստ դիրքերը» ամրապնդելու մասին Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվում հանդիպում կազմակերպելու ադրբեջանական առաջարկին Ադրբեջանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նախագահին Ադրբեջանում «նոր գործակալական ցանց» են բացահայտել․ սլաքները՝ դեպի Իրան
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը մարտի 14-ին «Փաստ»-ին տված հարցազրույցում խոսել է պետական միջոցների վատնման խնդրի մասին և պնդում արել, որ աճում են կոռուպցիային անուղղակի վերաբերող որոշակի ցուցանիշներ։ «Մասնավորապես, մեկ անձից պետական գնումների տեսակարար կշիռն է բարձրանում, ինչն իսկապես մտահոգիչ է: Մեկ անձից գնումներն օրինաչափություն են դարձել»- նշել է պատգամավորը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ Հանրային հեռուստաընկերության եթերում հերքել է պնդումը, թե պետական գնումների «առյուծի բաժինը» մեկ անձից ընթացակարգով է իրականացվում։ «Նման բան չկա»,- հայտարարել է Ալեքսանյանը։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է պետական գնումներին վերաբերող վիճակագրությունը։ Պետական գնումների գործընթացում մեկ անձից ընթացակարգով գնումները համարվում են […]
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը: Այդ մասին հայտնում են ՔՊ-ից։ Արդարադատության առաջին դասի խորհրդական Անահիտ Մանասյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է, նա Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է։ Մանասյանը 2019-2021-ը զբաղեցրել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնը, աշխատել է նաև Սահմանադրական դատարանում։ Ավելի վաղ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, թե ՄԻՊ պաշտոնում առաջադրել են Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը։
Այս տարվա փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 11,3%, սակայն հարկահավաքության ցուցանիշը նույն ամսում աճել է 9,2%-ով: Տնտեսությունն արագ է աճում, իսկ հարկահավաքությունը կաղում է: Այս մասին ասում է «Սթեփ Քընսալթինգ» ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյանը, որը մասնագիտացած է հաշվապահական հաշվառման և աուդիտի բանագավառներում: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Մուրադյանն անդրադառնում է Պետական եկամուտների կոմիտեի վարչարարության, ստուգումների արդյունավետության խնդիրներին, օրենսդրական ակտերի կիրարկման նկատմամբ վերահսկողության պակասին և հարկերից խուսափելու միտումներին:
Շոթա Կինչա, OC Media Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը քննադատել է Կիևի ծրագիրը, որը նախատեսում է Ռուսաստանի հետ կապեր ունեցող եկեղեցուն վտարել քաղաքի իր կենտրոնակայանից։ Շաբաթ օրը պատրիարք Իլիա Երկրորդը դիմել է Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսին, որը ուղղափառ քրիստոնյաների շրջանում ճանաչված է որպես 15 «հավասար» առաջնորդներից առաջինը՝ «օգնելու մեղմել լարվածությունը» Կիևի Լավրայի վանքի վեճի շուրջ: Ուկրաինայի կառավարությունը Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցու վանականներին և քահանաներին մինչև մարտի 29-ը ժամանակ է տվել՝ ազատելու Կիևի Պեչորսկայա Լավրա վանական համալիրը, որը երկրի մայր եկեղեցին է։ Թեև ուկրաինական ուղղափառ եկեղեցին նախկինում վայելում էր Ուկրաինայի աջակցությունը, այն լուսանցք մղվեց 2018-2019 թվականներին, երբ կառավարությունը սատարեց Ուկրաինայի նոր, ինքնավար […]
Մեղմ ասած՝ Հայաստանի համար ողջախոհ չէ դառնալ Ռուսաստանի թշնամի: Այսպիսի տեսակետ է հայտնում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Հայաստանի Սահմանադրական դատարանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համարել է Սահմանադրությանը համապատասխանող, ինչին Ռուսաստանի ԱԳՆ-ի անանուն աղբյուրի միջոցով խիստ գնահատական է տվել: Բադալյանը բերում է Ռուսաստանի կտրուկ արձագանքի երկու պատճառ: Առաջին, հայկական կողմը դիվանագիտական բավարար նախապատրաստական աշխատանք չի կատարել՝ Ռուսաստանին տեղեկացնելու իր գործողությունների շարժառիթների ու նպատակների մասին: Երկրորդ, Ռուսաստանն այս քայլն ընկալում է որպես անձնական արհամարհանք Պուտինի նկատմամբ:
Արցախի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բաքվում հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկին՝ նշելով, որ «Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը»։ Արցախի ԱԳՆ հաղորդագրությունը՝ ստորև։ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև Բաքվում ապրիլի սկզբին հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հերթական առաջարկության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում վերահաստատել Արցախի Հանրապետության իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն ադրբեջանական կողմի հետ հնարավոր քննարկումների, դրանց կազմակերպման եղանակների և նպատակների վերաբերյալ։ Արցախի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր […]
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի որոշումը «բացարձակ անընդունելի է»՝ Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ ՄՔԴ «վերջին ապօրինի և իրավական տեսանկյունից անբովանդակ կարգադրագրերի ֆոնին»․ նախօրեին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։ Մոսկվան նախազգուշացրել է «նման որոշման չափազանց բացասական հետևանքների մասին»։ Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունը մարտի 24-ին ճանաչվեց Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող։ Նման որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը։ Այս գործընթացից հետո կառավարությունը կարող է դիմել հաջորդ քայլին, այն է՝ կանոնադրությունը վավերացման համար ուղարկել Ազգային ժողով։ Հայաստանի կառավարությունը Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը մեկնարկեց 2022-ի վերջին։ Գործադիրը դիմեց ՍԴ՝ պարզելու, թե արդյոք ավելի քան երկու տասնամյակ առաջ ստորագրված, սակայն այդպես էլ չվավերացված […]