Խաղաղության պայմանագիրը պետք է բխի հենց կողմերից, ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրից․ Բոնո

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Այդ մասին, ըստ Interfax-Azerbaijan գործակալության, մարտի 6-ին Բաքվում՝ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում, հայտարարել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն։

«Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի, և այն պետք է բխի հենց կողմերից, ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրից»,- շեշտել է Բոնոն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար կարևոր է, որ Երևանն ու Բաքուն հաղորդակցվեն՝ անկախ միջնորդերի առկայությունից։ Բոնոն վերահաստատել է ԱՄՆ-ի նպատակը՝ հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության։

Մարտի 7-ին նա կժամանի Հայաստան։

Մեկնաբանել