Մեսսին Twitter-ում ջախջախել է Ռոնալդուին

Ինչպես գրում է իսպանական AS-ը, «Twitter-ը եռում էր «Բարսելոնա» – «Ռեալ» հերթական Էլ Կլասիկոյի ժամանակ»։ Երեկոյան 6-ից մինչև 02։00-ն (21։00-05։00՝ Երևանի ժամանակ) կատարվել են բազմաթիվ հրապարակումներ, որոնք վերաբերել են երկու ակումբների աստղերին՝ Մեսիին և Ռոնալդուին։

Sentensis ընկերության կատարած հետազոտության համաձայն՝ Մեսսիի անունն այդ ընթացքում նշվել է 267 հազար անգամ, մինչդեռ Ռոնալդուինը՝ 164 հազար։ Մեսսիի «ոսկե րոպեն» եղել է 11-մետրանոցը խփելուց 4 րոպե անց՝ 23։59-ին (2965 թվիթ), 23։45-ին Ռոնալդուի «ոսկե րոպեն» էր՝ 2914 թվիթ (գոլը խփելուց անմիջապես հետո)։ Նշվում է նաև, որ եթե Մեսսիի վերաբերյալ դրական և բացասական հրապարակումների հարաբերակցությունը կազմում է 2.78-ը 1-ի, ապա Ռոնալդուինը՝ 2.34-ը 1-ի։