Դիվերսիայի հետևանքով վիրավորում ստացած ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Ըստ աղբյուրի՝ ներկայում հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում։

Մեկնաբանել