Մարտի 7-ին հայտնի դարձավ, որ գերությունից վերադառնալուց հետո ՀՀ զինված ուժերի մայորը 20 հազար դոլարի դիմաց դատավաճանություն է կատարել։
ՍիվիլՆեթը գլխավոր դատախազությունից պարզեց, թե Արցախի 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս պետական դավաճանության առերևույթ դեպքերի կապակցությամբ քանի քրեական գործ է հարուցվել։ Ըստ դատախազության տվյալների՝ բացի վերոնշյալ դեպքից հարուցվել է 20 քրեական գործ։
Այս քրեական գործերի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 23 զինվորական ծառայողի և 6 քաղաքացիական անձի։
13 քրեական գործ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, դրանք գտնվում են դատաքննության փուլում։
Այս գործերով դատավճիռներ դեռ չկան։
Գևորգ Թոսունյան