Արցախ․ ցույց՝ խաղաղապահների բազայի տարածքում

Մարտի 7-ին Արցախի Իվանյան գյուղում տեղակայված ռուս խաղաղապահների բազայի տարածքում մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց անցկացրին: Մասնակիցները մոտ երեք ժամ փակ պահեցին բազայի բոլոր մուտքերը: Նրանք խաղաղապահ զորակազմից պահանջում էին կատարել 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և ապահովել արցախցիների անվտանգությունը: Ցույցի կազմակերպման պատճառը երկու օր առաջ տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն հարձակումն էր, որի հետևանքով Արցախում երեք ոստիկան է զոհվել: