Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության նոր անդամներ է նշանակել մարտի 8-ին, հաղորդում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Արցախի գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Հայրիյանը՝ փոխարինելով Հրանտ Սաֆարյանին։
Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար է նշանակվել Վահրամ Առաքելյանը՝ փոխարինելով Արմեն Մանգասարյանին։
Արամ Սարգսյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի պաշտոնից: Քաղաքաշինության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Վիլենի Համբարձումյանին:
Հանրապետության նախագահի ավելի վաղ ստորագրած Կառավարության որոշումների համաձայն՝ Գեորգի Հայրիյանն ազատվել էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, որի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Խաչատրյանին, իսկ Վահրամ Առաքելյանն ազատվել էր սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի պաշտոնից: