Բոլտը Մանչեսթերից ստացավ 9.63 համարով մարզաշապիկ

Այսօր առավոտյան հայտնի էր Դառել, որ օլիմպիական վեցակի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլտը անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ֆուլհեմ» խաղում կլինի պատվավոր հյուրերի թվում։ Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:

Նշենք, որ աշխարհի ամենաարագ մարդը «կարմիր սատանաների» մեծ երկրպագուն է և բազմիցս Ալեքս Ֆերգյուսոնի թիմում խաղալու ցանկություն է հայտնել:

Ինչպես հաղորդում է BBC-ն, քիչ առաջ «Մանչեսթերի» մարզադաշտում հոտնկայս դիմավորել են օլիմպիական չեմպիոնին՝ նրան նվիրելով 9.63 համարով մարզաշապիկ (օլիմպիական ռեկորդի ժամանակով, որ սահմանել էր մարզիկը Լոնդոն 2012-ում)։