«Բարսելոնայի» ու «Ռեալի» առաջին սուպերգավաթային խաղից հետո շարունակվում են Վիկտոր Վալդեսի հասցեին հնչող մեղադրական ու ծաղրական արտահայտությունները: Իր դարպասապահի թիկունքին է որոշել կանգնել անձամբ Վիլանովան, հայտնում է AS-ը:
«Վիկտորն ամուր բնավորություն ունի: Նա մարզվում է ինչպես միշտ: Ինձ զարմացնում է այն, թե ինչպես կարելի է կասկածի տակ դնել նրա պրոֆեսիոնալիզմը այն բանից հետո, երբ նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան: Ըստ իզ՝ նա լավագույն դարպասապահն է աշխարհում ու «Բարսելոնայի» համար իդեալական տարբերակ է»,- հայտարարել է Վիլանովան:
Հիշեցնենք, որ «Ռեալի» դեմ խաղի 85-րդ րոպեին Վալդեսը փորձեց շրջանցել Անխել դի Մարիային, ինչի հետևանքով կորցրեց գնդակը, իսկ արգենտինացին առիթը բաց չթողեց ու վերականգնեց դիմակայության ինտրիգը: