Բանակն այս պահին պատրաստ չէ կանանց ժամկետային զինվորական ծառայությանը: Պատճառներից մեկը տեխնիկական է, քանի որ զորամասերը հարմարեցված չեն դրան: Երկրորդ պատճառն առավել խորքային է, կապված է կանանց նկատմամբ վերաբերմունքի հետ․ նշում է պահեստազորի սպա, երիտասարդների ռազմամարզական պատրաստությամբ զբաղվող «Զարկ» ծրագրի հրահանգիչ, կադրերի պատասխանատու Անի Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նա պատմում է բանակում կանանց զինծառայության խոչընդոտների, առկա կարծրատիպերի հաղթահարման և երիտասարդության ռազմամարզական պատրաստության կարևորության մասին:
Բանակն այս պահին պատրաստ չէ կանանց ծառայությանը
-
Քըլըչը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության հեռանկարը, այլ հարցեր
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 13-ին Բաքվում ընդունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։ Ըստ գործակալության՝ կողմերն ի թիվս այլ հարցերի, քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ու հայ-թուրքական կարգավորման գործընթացները, ինչպես նաև անվտանգային հարցեր։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը [հայ-ադրբեջանական] խաղաղության գործընթացի առջև ծառացած մարտահավեր է համարել Հայաստանի Սահմանադրության հարցն ու «երրորդ երկրների՝ Հայաստանին զինելու քաղաքականությունը»։ Սերդար Քըլըչը Բաքու կատարած այցից առաջ Մոսկվայում էր, որտեղ սեպտեմբերի 11-ին հանդիպել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին։ Գալուզինն իր հերթին` Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակության կազմում, սեպտեմբերի 13-ին ժամանել է Երևան։ Ռուսական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի […]
-
Ո՞ւմ մեղադրել պատերազմում պարտության համար
Իր հեղինակային հերթական հաղորդմանը Էրիկ Հակոբյանն անդրադառնում է Երևանում էլեկտրաէներգիայի հաճախակիացած անջատումներին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ կալանքից ազատմանը և խոսում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի ներկայացնելիք զեկույցի մասին։
-
10 միլիոն դրամ՝ համալիրում «Սրբազան պայքարի» կայանալիք հավաքի համար
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սեպտեմբերի 9-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ընթացքում Բագրատ արք. Գալստանյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայանալու է «Սրբազան պայքար» շարժման հավաքը։ «Սա ոչ հանրահավաք է, ոչ էլ՝ համագումար, այլ նպատակ ունի դահլիճային պայմաններում՝ ավելի համապարփակ և հասկանալի կերպով, հանրահավաքային տրամաբանությունից դուրս, և՛ խոսել, և՛ ճանապարհ ցույց տալ»,- ասել է Գալստանյանը։ Որքա՞ն արժե համալիրում դահլիճի վարձակալումը #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ մարզահամերգային համալիրից հայտնեցին, որ հաշվի առնելով միջոցառման չափորոշիչները, ձևաչափը և այլն, համալիրի դահլիճի վարձակալությունը միջինում կազմում է 8-12 միլիոն դրամ։ Ինչ վերաբերում է «Սրբազան պայքար» միջոցառմանը, ապա դրա անցկացման համար […]
-
Երբ խաղաղարարությունը դառնում է դավաճանություն․ Բահրուզ Սամադովի պատմությունը
Յուսեֆ Բարդուկա, OC Media Հետազոտող և գրող Բահրուզ Սամադովի ձերբակալությունն Ադրբեջանում մեծ բողոքի և շահարկումների առիթ է դարձել` Հայաստանի հետ խաղաղության կամ հետագա պատերազմի հեռանկարի ֆոնին: Օգոստոսի 21-ի երեկոյան ադրբեջանական սոցցանցերը լցված էին գրառումներով, որոնցում կոչ էր արվում տեղեկատվություն տրամադրել Բահրուզ Սամադովի գտնվելու վայրի մասին: Սամադովն Ադրբեջան էր այցելել ուսումնական արձակուրդի ժամանակ և կեսօրին, ընկերոջ հետ նախատեսված հանդիպումից քիչ առաջ, անհետացել: Երկու օր լռությունից հետո պաշտոնական հաստատում եղավ` Սամադովը կալանավորվել էր, իսկ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը նույն օրը կեսօրին հաստատել էր, որ Սամադովը մեղադրվում է դավաճանության մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 12-20 տարվա բանտարկություն կամ ցմահ ազատազրկում: Մինչև […]
-
Վարչապետի հիշատակած «քաղաքների անվտանգության ինդեքսի» տվյալներն արժանահավատ չեն
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին հղում է արել NUMBEO ինդեքսին՝ նշելով, որ Երևանն ու Հայաստանը աշխարհի ամենաապահով քաղաքներից ու երկրներից են։ #CivilNetCheck-ը բազմիցս անդրադարձել է NUMBEO-ում հրապարակված տվյալներին՝ ցույց տալով, որ դրանք արժանահավատ չեն։ Ինչու՞ NUMBEO-ի տվյալներն արժանահավատ չեն NUMBEO-ի տվյալները կազմվում են կայքի այցելուների գնահատականների հիման վրա, ինչը հստակ նշված է կայքում։ Նշվում է նաև, որ տվյալները ավելի հարմար են նույն երկրի քաղաքների միջև հանցագործությունների համեմատության համար, բայց կարող են անհամապատասխան լինել տարբեր երկրների միջև։ Պատճառն այն է, որ որոշ երկրներում մարդիկ ավելի հակված են հաղորդել հանցագործությունների մասին, քան […]
-
Մենք ամենքս ՀՈՒՅՐ ենք կյանքում․․․
Վերնագրում ուղղագրական սխալ չկա, վրիպակ չէ։ Ճշգրիտ մեջբերում է ՔՊ-ական պատգամավոր, ժեներալ Գուրգեն Մելքոնյանի խոսքից։ Ասում է․ «Արցախցիները Արցախը հանձնեցին, եկան այստեղ, թող հիմա իրենց ՀՈՒՅՐԻ պես պահեն»։ Ժեներալի կենսագրությունը հետաքրքրեց՝ զուտ հյուրի և հյուրընկալի առումով։ Մի անհասկանալի բան կար։ Վիքիպեդիայում ժեներալի կենսագրությունը այսպիսին է․ Գուրգեն Գառնիկի Մելքոնյան․ 10.04.1957, ծննդավայրը՝ ԼՂԻՄ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ, ԽՍՀՄ։ Ապա, կենսագրության բացված տարբերակում նույն կենսագրությունն այսպիսի ծավալում է ստանում. «Ծնվել է ՀՍՍՀ Մարտունու շրջանի (այժմ Գեղարքունիքի մարզ) Մոլլալու գուղում»: Չվստահելով Վիքիպեդիայի հակասական տվյալներին՝ բացում ենք ԱԺ պաշտոնական կայքը։ Աժ պաշտոնական կայքում կարդում ենք. «Ծնվել է 1957-ի ապրիլի 10-ին»: Ծննդավայրը բաց է թողնված։ Մոլլալու, թե չՄոլլալու՝ […]
-
Փաշինյանն ընդունել է Օվերչուկին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: «Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների»,- նշված է հաղորդագրությունում։ Օվերչուկի գլխավորած պատվիրակության կազմում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Վերջին անգամ Փաշինյան-Օվերչուկ հանդիպումը տեղ էր ունեցել 2023-ի ապրիլի 4-ին։ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի փոխվարչապետը քննարկել էին տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։
-
Ինչպես 2022-ի սեպտեմբերյան հարձակումը փոխեց Հայաստանի ուղեգիծը
2022-ին սեպտեմբերի 13-ին հակառակորդը հարձակվեց Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի ուղղությամբ։ Երկու օր տևած այս հարձակումը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ամենալայնածավալ ռազմական ագրեսիան էր։ Հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, ունեցավ ավելի քան 224 զոհ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, անհետ կորածներ ու գերեվարվածներ, տարածքային մեծ կորուստներ։ Այս հարձակումը փոխեց Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը՝ խորացնելով ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ լարվածությունը։