Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից 

Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի իր քվոտայից։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ասաց, որ Հայաստանը համապատասխան առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ-ին։

ՀԱՊԿ-ը փաստացի Ռուսաստանի կողմից ղեկավարվող ռազմական դաշինք է, որը ստեղծվել է 2002-ին՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի՝ 1992-ի մայիսին ստորագրած Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա։