Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Գեղարքունիքի մարզ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են 2022-ի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը «հնարավորություն է տալիս երկու ռեգիոնների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության և կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը»:

Այնուհետ ՌԴ դեսպանին մարզպետը ներկայացրել է 2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Մարտի 10-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն էլ այցելել էր Լաչինի միջանցքի սկզբնամաս։

Մեկնաբանել