Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով ուսուցիչ է մահացել

Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով մահացել է ուսուցիչ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Ըստ աղբյուրի՝ Կապանի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել թվով 24 տուժած (դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ): Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը:

Մարտի 10-ին՝ ժամը 14:20-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

Մեկնաբանել