Վան Պերսին, Կագավան և Ազարն առաջին գոլերը խփեցին իրենց նոր թիմերում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում այսօր կայացան մի շարք հանդիպումներ: Առաջին գոլն ու առաջին հաղթանակը«Մանչեսթերին» այս մրցաշրջանում բերեց Ռոբին վան Պերսին: Սա, երևի, տուրի ամենահատկանշական պահերից մեկն է: «Ֆուլհեմը» կարողացավ հավասար պայքար մղել «մանկունիանցիների» դեմ, ու միայն «Յունայթեդի» բարձր կարգը թույլ տվեց հաղթանակի հասնել: Ավելին, նրանք առաջինը հասան հաջողության, ու միայն Վան Պերսիի գոլը թույլ տվեց փոխչեմպիոնին հավասարեցնել հաշիվը, իսկ հետո նաև հաղթել մրցավեճում՝ 3-2: «Յունայթեդում» իր առաջին գոլը խփեց նաև Շինձի Կագավան:

«Չալսիի» հարձակվող Էդեն Ազարը նույնպես բացեց խփած գոլերի թիվը Պրեմիեր լիգայում: Բելգիացին մինչ այժմ հիանալի խաղ էր ցուցադրում, բայց միայն արդյունավետ փոխանցումներ էր կատարում ու 11 մետրանոցներ վաստակում: «Նյուքասլի» դեմ խաղում 11 մետրանոց վաստակեց Ֆերնանդո Տորեսը, իսկ իրացրեց հենց Էդենը: Ավելի ուշ Ազարը գոլային փոխանցում կատարեց հենց Տորեսին, ով առաջին կեսի վերջում խփեց թիմի 2-րդ գոլը: «Չելսին» 3-րդ հաղթանակը տարավ և վաստակած 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ ազնվականները մյուս թիմերից 1 հանդիպում ավել են խաղացել:

Երկրորդ անընդմեջ հաղթանակները տարան «Էվերտոնն» ու «Սուոնսի Սիթին», վերջինս 2-րդ խոշոր հաշվով հաղթանակը տարավ:

Այսօր կայացած բոլոր խաղերի արդյունքները.

Սուոնսի Սիթի -Վեսթ Հեմ` 3:0

Գոլերը` 1:0 – Ռանդել (20′), 2:0 – Միկու (29′), 3:0 – Գրեմ (64′)

Սաուտհեմփթոն – Ուիգան 0-1
Գոլը՝ Դի Սանտո (51′)

Ասթոն Վիլլա – Էվերտոն 1-3
Գոլերը՝ 0-1, Պիենար (3′), 0-2, Ֆելաինի (31′), 0-3, Յելավիչ (44′), 1-3, Էլ Ահմադի (75′)

Տոտենհեմ – Վեսթ Բրոմվիչ 1-1
Գոլերը՝ 1։0՝ Ասու Էկոտո (74′), 1։1՝ Մորիսոն (90′)

Նորվիչ – ՔՊՌ 1-1
Գոլերը՝ 1-0, Ջեքսոն (11′), 1-1, Սամորա (19′)

Ման. Յունայթեդ – Ֆուլհեմ 3-2
Գոլերը՝ 0-1, Դաֆ (2′), 1-1, Վան Պերսի (10′), 2-1, Կագավա (35′), 3-1, Ռաֆայել (41′), 3-2, Վիդիչ (64′, ինչքնագոլ)

Չելսի – Նյուքասլ` 2:0

Գոլերը` 1:0 – Ազար – (22′, 11 մ.), 2:0 – Տորես (40′)

Սանդերլենդ – Ռեդինգ խաղը հետաձգվել է եղանակային վատ պայմանների պատճառով:

http://www.dailymotion.com/video/xt1yh4_m-3-2-f_animals

http://youtu.be/skhVIY2kt-4

Մեկնաբանել