Արթուր Աբրահամը` աշխարհի չեմպիոն

2-րդ միջին քաշային կարգում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության մատնեց Ռոբերտ Շտիգլիցին և նվաճեց WBO տարբերակով աշխարհի չեմպիոնական տիտղոսը:

Առաջին ռաունդն անցավ հավասար պայքարում: 2-րդում Շտիգլիցը որոշակի առավելություն ուներ, իսկ 3-րդ ռաունդում Աբրահամը շատ ավելի լավ տեսք ուներ: 4-րդում Աբրահամի առավելությունն արդեն ակնհայտ էր. նա մի քանի լավ հարված անցկացրեց:

5-րդ, 6-րդ և 7-րդ ռաունդները նույնպես անցան մեր հայրենակցի թելադրանքով, իսկ 8-րդ ռաունդի միջնամասում Արթուրը տպավորիչ հարվածաշար անցկացրեց, որից հետո Շտիգլիցը անհասկանալի կերպով կարողացավ ոտքի վրա մնալ: 9-րդ ռաունդում Շտիգլիցին հաջողվեց հավասար պայքար մղել Աբրահամի հետ:

10-ում Արթուրը կրկին անկասելի էր: Նախավերջին ռաունդում բռնցքամարտիկների մոտ արդեն հոգնածություն էր նկատվում և միայն վերջնամասում նրանք մի քանի հարված փոխանակեցին: 12-րդ ռաունդում Շտիգլիցը ջանք չխնայեց, սակայն ապարդյուն. Արթուրն այդպես էլ ոչ մի լուրջ հարված չընդունեց:

Արթուր Աբրահամը գերազանց մարտ անցկացրեց և գերազանց հաղթանակ տարավ: Կեցցե՛ս, Արթուր:

Մեկնաբանել