Գազի խողովակաշարը հերթական արգելափակումը ճգնաժամի խորացմանն ուղղված հերթական քայլն է. Արայիկ Հարությունյան

Մարտի 10-ին Հայաստանից մատակարարվող գազի խողովակաշարի հերթական արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամի խորացմանն ուղղված հերթական քայլն է. մարտի 12-ին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Շրջափակման հետևանքով մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, ասել է Արայիկ Հարությունյանը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի ժողովրդի 91-օրյա շրջափակման վրա:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախը փորձում է վերացնել 2020թ.-ի պատերազմի ծանր հետևանքները, սակայն այժմ առերեսվել է շրջափակմամբ և ուժի կիրառման սպառնալիքով պայմանավորված նոր ծանր մարտահրավերների, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նիստի ընթացքում քննարկվել են ստեղծված ճգնաժամային իրավիճակը և առկա մարտահրավերները, ասված է հաղորդագրության մեջ։

Մարտի 10-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։

Մեկնաբանել