Հայաստանում ծնունդների թիվն ավելացել է

Մարդկանց բնական հավելաճը Հայաստանում 2023 թվականի առաջին ամսում կազմել է 742, հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հայաստանում հունվար ամսին ծնվել է 3 229 երեխա, ինչը 12,6 տոկոսով ավել է նախորդ տարվա հունվարին ծնվածների թվից, 13,2 տոկոսով՝ 2021-ի հունվարի ցուցանիշից:

Այս տարվա հունվարին նվազել է մահերի թիվը: 2023-ի հունվարին մահացել է 2 487 մարդ՝ նախորդ տարվա հունվարի համեմատ 10,8 տոկոսով ավելի քիչ, իսկ 2021-ի հունվարի նկատմամբ՝ 17,5 տոկոսով ավելի քիչ:

Մեռելածինների թիվը հունվարին եղել է 29: Համեմատության համար 2022 թվականի հունվարին այդ թիվը եղել էր 30, իսկ 2021 թվականի հունվարին՝ 39-ը:

Բնական հավելաճը 2023-ի հունվարին եղել է 742՝ 2022-ի հունվարի նկատմամբ աճելով 9,4 անգամ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

Մեկնաբանել