Արցախի առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Ըստ «Արցախպրեսի»՝ իր ուղերձում Սամվել Ավետիսյանը տեղեկացրել է, որ ստանձնած պաշտոնից հրաժարվելու անմիջական և միակ պատճառն այն է, որ առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվել մեկ ուրիշի։

Մեկնաբանել