Նիկոլ Փաշինյանը վաղը ասուլիս կհրավիրի. ՀԺ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ասուլիս կհրավիրի: Այդ մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը։

Ըստ աղբյուրի՝ ինչպես նախորդ ասուլիսի դեպքում, այս անգամ ևս լրագրողները հնարավորություն կունենան անձամբ հարցեր հղել Կառավարության ղեկավարին:

Թերթի տեղեկություններով՝ այս անգամ, նախորդ ասուլիսի համեմատ, ավելի շատ լրատվամիջոցների են հրավիրելու:

Մեկնաբանել