Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: