Հանդիպումներ կարող են տեղի ունենալ խաղաղապահների միջնորդությամբ՝ նույն վայրում․ Արցախի ԱԳՆ պատասխանը Բաքվին

Արցախի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի՝ Բաքվում հանդիպելու առաջարկին՝ հայտնելով, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին։ Հայտարարությունը՝ ստորև։ «Ի պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկի՝ հայտնում ենք, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են և ոչ մի … Continue reading Հանդիպումներ կարող են տեղի ունենալ խաղաղապահների միջնորդությամբ՝ նույն վայրում․ Արցախի ԱԳՆ պատասխանը Բաքվին