Առանց միջազգային մեխանիզմների և երաշխիքների առաջ գնալ հնարավոր չի լինի․ Փաշինյանը՝ ԼՂ հարցի մասին

Stepanakert, Artsakh

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը պետք է հասցեագրվի և հարցի առաջնային շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, և այդ հարցը միջազգային մեխանիզմներով պետք է դիտարկվի Բաքու-Ստեփանակերտ հարթության մեջ. մարտի 14-ի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասել ենք և ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարևոր է, դա մեր առանցքային նպատակներից մեկն է։ Մեր ընկալումը հետևյալն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի հետապնդողը, առաջնային մանդատառուն, ինչպես և կա իրականում, լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այս դիրքորոշման համար կան և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Մենք կարծում ենք, որ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ պրոցեսները բերում են եզրակացության, որ այստեղ էլ առանց միջազգային մեխանիզմների և երաշխիքների առաջ գնալ հնարավոր չի լինի:

Փաշինյանի խոսքով՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության շրջանակը ԼՂ ժողովուրդը և կառավարությունը պետք է որոշեն:

Իշխանության կողմից բարձրաձայնվող «տեսանելի միջազգային մեխանիզմի» մասին հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ մեխանիզմն անհրաժեշտ է՝ երաշխավորելու Ադրբեջանի հետ «խոսակցության շարունակականությունը», քանի որ ժամանակի ընթացքում «անվտանգությունը և իրավունքները դարձան ինտեգրացիա»։ Նա կրկնեց՝ «չեն պատրաստավում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մանդատ տալ»։

Մեկնաբանել