ՀԱՊԿ պաշտոնի ստանձնմամբ չենք ուզում սխալ ուղերձ հղել մեր ժողովրդին․ Փաշինյան

ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե ոչ, դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից ու դա մեզ անհանգստացնում է․ մարտի 14-ին հրավիրած ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ներկայացրեց 2022-ին ՀԱՊԿ նախագահի հետ ունեցած զրույցից մի դրվագ, երբ ՀԱՊԿ նախագահը մտահոգություն էր հայտնել, թե Հայաստանը ցանկանում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ ինքն ի պատասխան մտահոգություն էր հայտնել, թե ՀԱՊԿ-ն է ցանկանում դուրս գալ Հայաստանից։

Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից Հայաստանի հրաժարման մասին՝ Փաշինյանը ասաց. «Այս պաշտոնի ստանձնմամբ չենք ուզում ստացվի, որ ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում։ Եթե դա նշանակի ՀՀ անվտանգության ևս մի գործոնի ավելացում, հաճույքով կստանձնենք այն, եթե դա չի նշանակում, իմաստ չենք տեսնում»,- նշեց նա։

Մեկնաբանել