ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մարտի 14-ին այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որն արդեն երեք ամիս է փակ է․ հայտնում է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը իր ֆեյսբուքյան էջում՝ կցելով լուսանկարներ։

Ըստ գրառման՝ Գորիսում Ռասմուսենը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, որոնք չեն կարողանում տուն վերադառնալ։

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստանում։ Մարտի 13-ին նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը: Նույն օրը՝ ավելի վաղ, Ռասմուսենին ընդունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մեկնաբանել