Լևոն Արոնյանի և Սերգեյ Մովսեսյանի ստամբուլյան արկածները (լուսանկարներ)

Արդեն տեղեկացրել ենք, որ վաղը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկում է շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցում է նաև Հայստանի հավաքականը: Մեր ուժեղագույն գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը մի քանի օր առաջ են ժամանել Ստամբուլ և բավականին լավ ժամանակ են անցկացնում այնտեղ:

«Օլիմպիադայից առաջ վայելում եմ արևը, լավ ժամանակ անցկացնում մտերիմ ընկերներիս, Ստամբուլցի գիդ Առնոյի և նրա ընտանիքի հետ»,- գրել է աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստը ֆեյբուքի իր էջում և տեղադրել հետևյալ լուսանկարները:

Մեկնաբանել