Տիգրան Փարվանյանն ազատվել է ՀՀ և ՌԴ զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից

Մարտի 14-ին վարչապետի առաջարկության հիման վրա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Տիգրան Փարվանյանին ազատել է ՀՀ և ՌԴ ԶՈՒ-երի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, նշվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում – Գ.Թ.).
Տիգրան Փարվանյանին ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»:

Գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր 2018-ի փետրվարից։

Մեկնաբանել