Ո՞րն է պատճառը, որ 2020-ի պատերազմից հետո առաջնագիծը կահավորված չէ․ հարց Պապիկյանին

Journalists paid a visit to the military unit deployed in southwestern boundaries of Armenia

Ո՞րն է պատճառը, որ 2020 թվականի պատերազմից հետո առաջնագիծը կահավորված չէ․ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարց ուղղեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

Վերջինս արձագանքեց՝ առաջնագծի փոփոխությունը կիլոմետրերով ու կատարված աշխատանքի չափով ներկայացվել է պատգամավորներին փակ նիստերից մեկի ժամանակ։

«Կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերով բարձրլեռնային ճանապարհներ, կառուցվել են հարյուրավոր հենակետեր, բայց նաև պիտի հիշենք, որ այս ըթնացքում էսկալացիաներ են եղել ու եղել է առաջնագծի փոփոխություն՝ ոչ հօգուտ մեզ ու ժամանակ առ ժամանակ կարիք է եղել շեշտադրումն անել նոր առաջնագծի վրա»,- պատասխանեց պաշտպանության նախարարը։

Ռեսուրսները, որ ներդրված են, կարող են էականորեն փոխել առաջնագծի որակն ու պատկերը, վստահեցրեց Պապիկյանը։ Նա անպատասխանատու որակեց հայտարարությունները, թե առաջնագծում ոչինչ չի արվում։

Մեկնաբանել