Դավիթ Գյուրջինյանը Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել

Լեզվաբան, հայերենագետ, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար․ ֆեյսբուքյան էջում հայտնել է բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ցոլակ Ակոպյանը: Մի քանի գրառումներով նա տեղեկացրել է, որ ուսանողները և դասախոսները բոյկոտում են ԿԳՄՍ նախարարության «ապօրինի որոշումը»։

«Հերթական ապօրինությունը նախարարության կողմից։ Թքած ունենալով բուհի կանոնադրության և կոլեկտիվի կարծիքի վրա՝ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը»,- գրել է նա։

Դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ և գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին երկու թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Մեկնաբանել