Ռեալն ու Տոտենհեմը համաձայնեցրել են Մոդրիչի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալը» վերջապես համաձայնության է եկել «Տոտենհեմի» հետ Լուկա Մոդրիչի տրանսֆերի հարցում, տեղեկացնում է Daily Mail-ը:

Պարբերականը գրում է, որ ակումբի ներկայացուցիչները վերջապես մի հայտարարի են եկել: Իսկ դա նշանակում է, որ մոտ օրերս Լուկան կմիանա Իսպանիայի չեմպիոններին: Փոխարենը «Ռեալն» անգլիական ակումբին կվճարի 42 մլն եվրո:

Հաղորդվում է նաև, որ խորվաթ ֆուտբոլիստին, ամենական հավանականությամբ, կփոխարինի Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Վիլիանը, ում համար «հանքափորները» 20 մլն ֆունտ են պահանջում «Տոտենհեմից»:

Բացի այդ, անգլիացիները դիտարկում են նաև Յան Մվիլային, Ժոաու Մոուտինյոյին և Մուսի Դեմբելին ձեռք բերելու տարբերակները: