Քուվեյթի հավաքականի գլխավոր մարզիչը հրազենային վնասվածք է ստացել

Քուվեյթի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գորան Տուֆեգջիչը հրազենային վնասվածք է ստացել հարևանի հետ վիճաբանության արդյունքում և հիմա ծայրահեղ ծանր վիճակում է, տեղեկացնում է France Presse գործակալությունը:

Բելգրադից 80կմ հարավ-արևելքում գտնվող հարազատ քաղաքում` Պոժարևացում իր արձակուրդն անցկացնող Տուֆեգջիչի վրա կրակ է բացել 86-ամյա մի տղամարդ, ով անմիջապես ձերբակալվել է: 41-ամյա սերբ մասնագետը, ով վիրավորվել էր սրտի հատվածում, արդեն վիրահատության է ենթարկվել, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ անկայուն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել