2022 թվականին Հայաստան է տեղափոխվել 108-110 հազար ռուսաստանցի. Քերոբյան

Vahan Qerobyan

2022 թվականին Հայաստան է տեղափոխվել 108-110 հազար ռուսաստանցի. այդ մասին «Վեդոմոստի»-ին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա հավելել է, որ Հայաստան ժամանած ռուսաստանցիները մնացել են երկրում։

Քերոբյանի տվյալներով՝ 2022-ին Հայաստանում գրանցվել է 2 500 ՍՊԸ՝ ռուս մասնակիցներով, ինչպես նաև 4 000 անհատ ձեռնարկատեր։ Հաճախորդների միջոցների լրացուցիչ ներհոսքը հայկական բանկային համակարգ նախարարը գնահատել է 3 մլրդ դոլարի չափով, ինչը թույլ է տվել ապահովել ՀՆԱ-ի աճի մոտավորապես մեկ քառորդը։

«Այսինքն, ՀՆԱ-ի աճի 12,6 տոկոսից ավելի քան 3 տոկոսը ապահովել են տեղափոխվածները»,- հայտնել է Քերոբյանը։

Նախարարը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ամբողջությամբ հրաժարվել են դոլարով ու եվրոյով հաշվարկներից։ Ռուբլին, նրա գնահատմամբ, շատ տատանվող է, հետևաբար, հայկական դրամը ներկայում ավելի նախընտրելի է, բայց երկկողմ առևտրում դրա կիրառման ներուժը սահմանափակ է։

Մեկնաբանել