Ուեյն Ռունին դուրս է գրվել հիվանդանոցից

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին, ով «Ֆուլհեմի» դեմ խաղում վնասվածք էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց, այսօր դուրս է գրվել:

Հիշեցնենք, որ խաղավերջում Ռունին ազդրի պատռվածք ստացավ: Խաղից անմիջապես հետո նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ, բժիշկների պնդմամբ, նա անցկացրեց ամբողջ գիշերը: Առավոտյան նրան դուրս են գրել:

Ամբողջովին վերականգնվելու համար կպահանջվի մոտ 4 շաբաթ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել