Վարչապետը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր քարտուղար է նշանակել

Մարտի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշոտ Ավագյանին նշանակել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր քարտուղար։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքէջում հրապարակված համապատասխան որոշումից։

Ավելի վաղ՝ հունվարի 26-ին, գործադիրի ղեկավարը Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնին էր նշանակել Արսեն Մնացականյանին։

Մեկնաբանել