ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը այցելել է Ջերմուկ
Հայաստանում գտնվող ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն աշխատանքային այցով եղել է Ջերմուկ համայնքում: Այդ մասին Ջերմուկից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը։ Ըստ աղբյուրի՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, Զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Իմանգալի Թասմագամբետովը եղել է նաև Ջերմուկ համայնքի այն վայրերում, որոնք տուժել են 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով, տեղում ծանոթացել է իրավիճակին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել երկօրյա այցով։ Այցի շրջանակներում Իմանգալի Թասմագամբետովը հանդիպում կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed