ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը այցելել է Ջերմուկ

Հայաստանում գտնվող ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն աշխատանքային այցով եղել է Ջերմուկ համայնքում: Այդ մասին Ջերմուկից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը։

Ըստ աղբյուրի՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, Զինված ուժերի ներկայացուցիչների հետ:

Իմանգալի Թասմագամբետովը եղել է նաև Ջերմուկ համայնքի այն վայրերում, որոնք տուժել են 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով, տեղում ծանոթացել է իրավիճակին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել երկօրյա այցով։ Այցի շրջանակներում Իմանգալի Թասմագամբետովը հանդիպում կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Մեկնաբանել