Շախտյորը հաղթեց. Մխիթարյանը 11-րդ գոլը խփեց Ուկրաինայի առաջնությունում (տեսանյութ)

Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրում միանձնյա առաջատար «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունել էր «Կարպատներին»:

Հանքափորների օրը «հանքափորները» նշանավորեցին հերթական հաղթանակով, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ հերթական գոլով: Մխիթարյանը, կարծես, լիովին լուրջ էր խոսում՝ հայտարարելով 50 գոլ խփելու մտադրության մասին: Հավելենք միայն, որ Հենրիխը մասնակցեց ողջ հանդիպմանը:

Նա խփեց Շախտյորի 3 գոլերից մեկը, որոնց «Կարպատները» ոչ մի բանով չկարողացավ պատասխանել:

Շախտյոր – Կարպատներ 3-0
Գոլերը՝ Դենտինյո (32), Լուիս Ադրիանո (39), Հենրիխ Մխիթարյան (41):

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://youtu.be/Yuy44TH-mns

Մեկնաբանել