«Առավոտի» յութուբյան ալիքի հետ տեղի ունեցածը ոտնձգություն է խոսքի ազատության դեմ․ ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Միջադեպը, նրա խոսքով, պետք է դաս լինի բոլոր ԶԼՄ-ների համար՝ է՛լ ավելի լուրջ ռեսուրսներ ներդնելու իրենց թվային անվտանգության ապահովման համար:
«Առավոտի» հետ տեղի ունեցածը ոտնձգություն է խոսքի ազատության դեմ. Շուշան Դոյդոյան
-
«ԾԻԾԵՌՆԱԿ». հայերէնի ճառագայթ մը ֆրանսահայ դպրոցէն դուրս
Ռենսիի Դպրոցասէր վարժարանի հայերէնի ուսուցիչ, բանասէր Նորա Պարութճեան «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանի հետ զրուցեց իր հիմնած «ԾԻԾԵՌՆԱԿ» հարթակին, ինչպէս նաեւ իր հեղինակած «ԶԷՐՕ» գիրքին մասին։ Ան այս առիթով անդրադարձաւ նաեւ արեւմտահայերէնի դասաւանդման եւ ֆրանսահայ մանկավարժութեան վերաբերող կարգ մը հարցերու։
-
2054,0 բարձունքից Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը․ Փաշինյան
Ադրբեջանը սրում է իրավիճակն ու Ղարաբաղի ներքին տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր է ձեռնարկում․ մարտի 30-ին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին, այլև ավելի է սրում է իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով: 2054 բարձունքից ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը, Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը: Ադրբեջանը սա բացատրում է իբր թե Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխումներով: Սա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող […]
-
Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում
Արցախի ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինուժը մարտի 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է, և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի Հանրապետության […]
-
Դատախազությունը Սեդրակ Առուստամյանից պահանջում է բռնագանձել Երևանի Կենտրոնում 3 բնակարան
Գլխավոր դատախազությունը «Սթոնս» ընկերության տնօրենից ու նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջ է ներկայացրել դատարան․ հայտնում են դատախազությունից։ «Սթոնս»-ի ղեկավարը Սեդրակ Առուստամյանն է՝ գործարար Գագիկ Ծառուկյանի մտերիմն ու «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի տնօրենը։ Դատախազությունը պահանջում է Առուստամյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել Երևանի կենտրոնում՝ Արամի փողոցում գտնվող 3 անշարժ գույքերը, Ավան վարչական շրջանում գտնվող անշարժ գույքը կամ դրանց միջին շուկայական արժեքը՝ 296 միլիոն դրամ։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող գույքի միջին շուկայական արժեքը՝ 135 միլիոն դրամ, «Ծուպանի» ՓԲԸ-ի 33 տոկոսը կազմող բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ մոտ 57 միլիոն դրամ։ Հայցապահանջի մեջ ներառված է նաև […]
-
Կառավարությունը 618 միլիոն դրամ կուղղի ՊՆ-ին
Կառավարությունը 618 միլիոն դրամ կհատկացնի պաշտպանության նախարարությանը՝ 2023 թվականի պետական բյուջեով չնախատեսված ու առաջնահերթ համարվող ծախսերի իրականացման ֆինանսավորման համար։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության՝ մարտի 30-ի նիստի օրակարգում։
-
Հայաստանը վերապահումով է միացել Հանուն ժողովրդավարության գագաթաժողովի Հռչակագրին
Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունված Հռչակագրին Հայաստանի Հանրապետությունը միացել է վերապահումով․ հայտնում է վարչապետի գրասենյակը։ Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնում հետևյալպարբերությունից. «Մենք վերահաստատում ենք մեր ամուր վճռականությունը՝ աջակցելու աշխարհի այն երկրներին և ժողովուրդներին, որոնք հավատարիմ են ազատության և ժողովրդավարության արժեքներին՝ ընդդեմ դրանք խարխլելու ուղղակի կամ անուղղակի փորձերի կամ սպառնալիքների: Մենք ընդունում ենք ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից և իրենց միջազգային վեճերը կարգավորեն խաղաղ միջոցներով: Մենք ընդունում ենք պետությունների անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը՝ համաձայն […]
-
Ձեր դպրոցը պարտավոր է դառնալ լավագույնն աշխարհում․ «Կրթության տապան»
Չկա որևէ անհաղթահարելի հանգամանք, որևէ սկզբունքային սահմանափակում, որը խանգարում է որևէ դպրոցի դառնալ լավագույնն աշխարհում։ Թե ինչպիսին կլինի դպրոցը, կախված է այնտեղ աշխատող մարդկանցից՝ ղեկավարներից ու մանկավարժներից։ Ուրեմն, կա՛մ մենք խոստովանում ենք, որ այլ ազգերի մասնագետները մեզնից ինչ-որ բանով սկզբունքայնորեն լավն են՝ այդպիսին են ծնվել, օրինակ, կա՛մ էլ որոշում ենք, որ ամեն մեկս մեր տեղում անում ենք ամեն բան, որ մեր դպրոցը դառնա աշխարհում լավագույնը։ Այլ տարբերակները նրանց համար են, ովքեր ի սկզբանե պարտվել են՝ առանց պատճառի և հիմնավորման։