Մեսսիի դուբլը հաղթանակ է պարգևում Բարսելոնային (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մեծ դժվարությամբ կամային հաղթանակ տարավ (2:1) «Օսասունայի» նկատմամբ և վաստակած 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Ինչպես միշտ կատալոնացիներն ահռելի տարածքային առավելություն ունեին, սակայան տանտերեը հաջողությամբ հաղթահարեցին մեկնարկային ճնշումն ու 18-րդ րոպեին Խոսեբա Լյորենտեի ջանքերի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը, իսկ մինչ այդ Տելյոյի հարվածից հետո միայն դարպասաձողը փրկեց «Օսասունային»:

Ընդունած գոլից հետո «Բարսելոնան» մեծ ուժերով առաջ նետվեց, սակայն Վիլանովայի սաների մոտ երկար ժամանակ ոչինչ չէր ստացվում հարձակման գծում, երբեմն էլ տանտերերի դարպասապահ Անդրես Ֆերնանդեսն էր հրաշալի գործում:

Այս խաղի կարևորագույն պահը, թերևս, գրանցվեց 72-րդ րոպեին, երբ Սերխիո Բուսկետսը սեփական տուգանային հրապարակի մատույցներում կորցրեց գնդակն ու մրցակցի 3 ֆուտբոլիստներ Վալդեսի դեմ միայնակ մնացին, սակայն Նինյոյի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին ու դուրս եկավ դաշտի սահմաններից:

Այդուհետ իր խոսքն ասաց աշխարհի վերջին տարիների լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով 76-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 4 րոպե անց խփեց իր թիմի հաղթական գոլը: Նշենք, որ 73-րդ րոպեին մրցավարների հետ վիճելու համար պահեստայինների նստարանից հեռացվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, իսկ 76-ին նույն պատճառով կարմիր քարտով պատժվեց «Օսասունայի» կիսապաշտպան Ֆրանսիսկո Պունյալը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://youtu.be/7GqS6aJ4gQ4

http://youtu.be/osMs9R247hI

http://youtu.be/wDvElp04xrg

Մեկնաբանել