Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են անվտանգությունը Հարավային Կովկասում

Մարտի 16-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ Ինչպես հայտնում է Կրեմլի կայքը, քննարկվել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանը միտված գործնական քայլերը։

«Տեղի է ունեցել տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման հարցերի շուրջ մտքերի փոխանակում»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել