Հենրիխ Մխիթարյան. Լավ կլիներ, եթե 2 գոլ խփեի

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրում իր 11-րդ գոլը խփեց, հայտարարել է, որ կարող էր ավելի արդյունավետ խաղալ: Հիշեցնենք, որ 7-րդ տուրում «հանքափորները» 3:0 հաշվով առավելության հասան «Կարպատների» նկատմամբ և բացարձակ արդյունքով (21 մ.) շարունակում են միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Այսօր տրիբունաներում տոնական մթնոլորտ էր: 0:0 հաշվի ժամանակ երկրպագուները մեզ անընդհատ առաջ էին մղում. նրանք ցանկանում էին, որ արագ գոլ խփեինք, բայց մենք միայն առաջին խաղակեսի 2-րդ հատվածում աչքի ընկանք:

Հուսով եմ` երկրպագուները չվիրավորվեցին, քանի որ հիշում եմ այն պահը, երբ հանդիպման սկզբնամասում չկարողացա նպաստավոր դիրքից գրավել մրցակցի դարպասը, իսկ երկրպագուները սկսեցին բղավել տրիբունաներից:

Ես նույնպես շատ տխրեցի. նման պահ ֆուտբոլիստը կարող է խաղի ընթացքում 1 անգամ ունենալ: Շատ ավելի լավ կլիներ, եթե այսօր 2 գոլ խփեի: Հարկավոր է ավելի շատ աշխատել պահերն իրացնելու ուղղությամբ:»

Հաղթանակը չենք տոնելու, քանզի հարկավոր է հանգստանալ Կիևի «Դինամոյի» դեմ հանդիպումից առաջ»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Championat-ը:

Մեկնաբանել