Հրաչյա Սարգսյանը հեռացավ Երևանի քաղաքապետի պաշտոնից

Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 17-ին հրաժարական ներկայացրեց, այդ մասին նա հայտարարեց քաղաքապետարանի արտահերթ գործակարգավարական նիստում։

Սարգսյանը իր հրաժարականի պատճառներին հանգամանալից չանդրադարձավ՝ ասաց, որ երբ ստաննձել էր քաղաքապետի պաշտոնը 2021-ի դեկտեմբերին, բարդ փուլ էր, բացի այդ, Երևանի քաղաքապետարանի ու կառավարության միջև կապը խզված էր․ այժմ այդպես չէ։

«Հիմա, երբ ավագանու ընտրությունները մոտ են, իսկ կառավարության ու քաղաքապետարանի համագործակցությունը բավական լավ է, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, միևնույն ժամանակ լինելու եմ քաղաքական թիմի հետ»,- ասաց Սարգսյանը՝ չմանրամասնելով, թե որ քաղաքական թիմը նկատի ունի (վերջինս ավագանու «Իմ քայլ» խմբակցությունում էր հայտնվել «Առաքելություն» կուսակցության քվոտայով)։

Հեռացող քաղաքապետը հույս հայտնեց, որ առաջիկա ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա երևանցիների վստահության քվեն ու կշարունակի իրականացնել գերակա ծրագրերը։

Մեկնաբանել