Եռակողմ հայտարարության որևէ դրույթ չկա, որ Բաքուն խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Ընդլայնված կազմով բանակցությունների մեկնարկին Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը լարվում է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ու ռազմական սադրանքների պատճառով։ Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել Արցախում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ «պրակտիկայում չկա եռակողմ հայտարարության որևէ դրույթ, որը Բաքուն խախտած չլինի»։

Այս տեսանկյունից Հայաստանն «ակնկալում է, որ դաշնակիցները ակտիվ քայլեր կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանը կատարի ստանձնած պարտավորությունները և վերջ տա ուժի կիրառմանը»։

Հանդիպմանը կհաջորդի երկու երկրների արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսը:

Մեկնաբանել