Մարտի 20-ին Իսրայելի Հայֆա քաղաքում՝ Բեն Գուրիոն 26ա հասցեում, տեղի է ունեցել «Հայոց Ցեղասպանության հրապարակի» բացման և ցուցանակի քողազերծման արարողությունը․ հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչեանը։
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանից ներկա էին կալվածքների գրասենյակի տնօրեն Տ. Կորյուն վրդ. Բաղդասարյանը, Դիվանապետ՝ Տ. Աղան աբղ. Գոգչեանը և Հայֆայի հայոց հոգևոր հովիվ Տ. Տիրայր քհն. Հովակիմյանը: