Ադրբեջանցիները Իշխանասարի հատվածում առևանգել են պայմանագրային զինծառայող Գյուլամբարյան Մարտիրոսին, այս մասին հայտնում է ՍիվիլՆեթի՝ Սյունիքի թղթակիցը։
Ըստ տեղեկության՝ զինծառայողը սնունդ էր տանում դիրքեր, նրա վարած Ուրալ մեքենան դատարկ է հայտնաբերվել։
Պաշտպանության նախարարությունը որևէ մեկնաբանություն դեպքի առնչությամբ չի արել։
Արմինե Սիմոնյան, Գորիս