Ադրբեջանցիները Սյունիքում զինծառայողի են առևանգել

Ադրբեջանցիները Իշխանասարի հատվածում առևանգել են պայմանագրային զինծառայող Գյուլամբարյան Մարտիրոսին, այս մասին հայտնում է ՍիվիլՆեթի՝ Սյունիքի թղթակիցը։

Ըստ տեղեկության՝ զինծառայողը սնունդ էր տանում դիրքեր, նրա վարած Ուրալ մեքենան դատարկ է հայտնաբերվել։

Պաշտպանության նախարարությունը որևէ մեկնաբանություն դեպքի առնչությամբ չի արել։

Արմինե Սիմոնյան, Գորիս

Մեկնաբանել