Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ․ ՊՆ

Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։

Լուրն ավելի վաղ հայտնել էր ՍիվիլՆեթի՝ Սյունիքի թղթակիցը։

Մեկնաբանել